Էկվադորի Տունգուրաուա և Չիմբորասո նահանգներում հայտարարվել է հրաբխային վտանգավորության բարձրագույն`«նարնջագույն» մակարդակը: Երկրի քաղպաշտպանության մարմինները սկսել են նախապատրաստական գործողությունները Տունգուրաուա հրաբխի ժայթքման դեպքում,- հաղորդում է France 24-ը:
Հրաբխի բարձրությունը ավելի քան 5000 մ է: Այն գտնվում է մայրաքաղաք Կիտոյից 135կմ հարավ և պատկանում է գործող հրաբուխների թվին: Վերջին ժայթքումը, որին զոհ է գնացել 6 մարդ, տեղի է ունեցել 6 տարի առաջ: Իսկ 1999 թ. ժայթքումը ստիպեց իշխանություններին վտանգավոր շրջաններից տարհանել ավելի քան 15 հազար բնակչությանը:








































