Հոլիվուդյան դերասանուհի Դրյու Բերիմորը երկար ընդմիջումից հետո առաջին անգամ է հայտնվել հանրությանը, գրում էViva.ua-ը:
39-ամյա դերասանուհին երկրորդ երեխայի ծնվելուց հետո կարմիր գորգի հազվադեպ հյուրն է դարձել։ Աղմկոտ երեկույթների և փառատոնների փոխարեն աստղային մայրիկը նախընտրում է իր ամուսնու և երկու դստրերի հետ հանգիստ երեկոները:
Սակայն, օրերս պապարացիներին հաջողվել է Դրյու Բերիմորին լուսանկարել Լոնդոնում «Արդեն կարոտում եմ քեզ» ֆիլմի նկարահանումներին:
Հիշեցնենք, որ ամերիկացի աստղը Քեթրին Հարդվիքի ռոմանտիկ կատակերգության մեջ կփոխարինի դերասանուհի Ռեյչել Վայսին:











































