Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լա Լիգայի 2014/15թթ մրցաշրջանի առաջին «էլ կլասիկո»-ն կայանալու է 9-րդ տուրում՝ հոկտեմբերի 25-ին:
Մարզական արբիտրաժային դատարանը հայտարարել է, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը կատալոնական ակումբում նորամուտը կարող է նշել «Ռեալ»-ի դեմ խաղում:
Հիշեցնենք, որ Սուարեսի որակազրկման ժամկետը լրանում է հոկտեմբերի 24-ին: Նա Իտալիա – Ուրուգվայ խաղում Ջորջիո Կիելինիի ուսը կծելու համար որակազրկվել էր 4 ամսով:







































