Կոստա Ռիկայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում ձերբակալել են Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկի, որը փորձել է ապօրինաբար հարևան Պանամա փոխադրել մի ամբողջ կենդանաբանական էկզոտարիում: Այս մասին հայտնում է The Tico Times-ը:
31-ամյա եվրոպացու ուղեբեռում օդանավակայանի աշխատակիցները հայտնաբերել են 100 գորտ, 50 օձ, 20 մողես: Օտարերկրացին դրանք պահել է պլաստիկե տուփերի, նաև մթերքի փոքր տարաների մեջ: Ձերբակալվածին սպառնում է 40 ամսվա կոստառիկյան աշխատավարձի չափով տուգանք կամ մինչև 3 տարվա ազատազրկում:
Գերմանացու ինչին էին սողուններն ու երկկենցաղները՝ պարբերականը չի հայտնում:







































