«Առաջին լրատվական»-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան նամակների հանրայնացման մասին, որքանո՞վ է այն իրականությանը մոտ, քանի որ նամակներում վիրավորական խոսքերով անդրադարձ կա նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:
«Ինձ ուղղված ոչ մի վիրավորանք անպատասխան երբևէ չի մնացել, լինի դա գերատեսչական թե անձնական: Կա կիբեռհանցագործության մասին հայտ, հայտը ոստիկանությունում է, կքննարկվի, կիմանանք: Շատ մեծ հաճույքով է քննարկվում այդ սկանդալը: Ինձ թվում է՝ մեր հասարակության մի մասը գարունն աշնան հետ շփոթել է»,-ասաց նախարարը:











































