Սիրիայի ընդդիմադիրները համաձայնվել են Ֆիջիից 45 զինվորականի ազատ արձակել, որոնք գերեվարվել էին 2 շաբաթ առաջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զինվորականներին, որոնք որպես ՄԱԿ-ի խաղաղապահներ ծառայել են Գոլանի բարձունքում, ազատ կարձակեն մոտ օրերս՝ առանց նախապայմանների:
Զինվորականներին գերեվարելու պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Քաիդա»-ի հետ կապված «Նուսրայի ճակատ» խմբավորումը:









































