Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաց Հյումելսը հերթական անգամ հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ իր ներկայիս ակումբից: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ հիանալի է զգում իրեն դորտմունդյան ակումբի կազմում:
««Բորուսիա»-ի հետ իմ պայմանագրում կարող էի կետ ընդգրկել, համաձայն որի որոշակի գումարի դիմաց կարող էի ցանկացած պահի լքել ակումբը: Ես կարող էի հասնել դրան:
Սակայն երբ մինչև 2017 թվականը երկարաձգում էի պայմանգրիս ժամկետը, ցանկանում էի ապացուցել, որ մտադիր եմ մնալ«Բորուսիա»-ում: Ներկայումս չկա այնպիսի ակումբ, որտեղ ես ինձ ավելի երջանիկ կզգայի»,- Sport-ը մեջբերում է Հյումելսի խոսքերը:





































