Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

«Սարգսյան-Ալիև-Քերի հանդիպումը բանակցությունների վրա ազդեցություն չի ունենա»

ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար, քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը դրական է գնահատում Ուելսում նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Քերիի մասնակցությամբ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա կարծիք հայտնեց, որ այդ հանդիպումը ինչ-որ տեղ Միացյալ Նահանգների շահագրգռվածության արդյունքն էր: Սակայն նա չի կարծում, թե բանակցությունների վրա դա ուղղակի ազդեցություն կունենա՝ այն իմաստով, որ Ադրբեջանը իր կեցվածքը կփոխի:

«Պարզ է, որ բանակցությունները հիմնականում առաջ չեն շարժվում Ադրբեջանի կեցվածքի պատճառով: Ամեն դեպքում միջնորդ պետություններն այնպես են անում, որ պատերազմի հավանականությունը պակասի»,-ընդգծեց Մանոյանը:

Նա անդրադարձավ նաև արտգործնախարար Նալբանդյանի մասնակցությանը Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը՝ ասելով. «Տպավորություն կա, որ ուզում են հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնել, ուստի մենք այդ մասնակցությունը ողջունելի համարել չենք կարող»:

Ինչ վերաբերում է Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, Կիրո Մանոյանն ասաց, որ դա, անշուշտ, ողջունելի է, բայց պետք է հետևել և տեսնել, թե ինչ է որոշելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանը. «Այս օրենքը հիմնականում նույն մոտեցումն ունի, ինչ Շվեյցարիայի օրենքը՝ այս դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առայժմ հայտարարել է, որ խոսքի ազատության կաշկանդում կա այդտեղ: Կարևոր է, որ այդ որոշումը ի վերջո ճիշտ որոշում լինի, և որ հանկարծ չհամարվի խոսքի ազատության կաշկանդում: Հատկապես այս մթնոլորտում նման որոշում կայացնելը շատ ողջունելի է»:

Բանախոսի կարծիքով՝ հնարավոր է, որ սրան հաջորդեն Թուրքիայի քայլերը, սակայն վերջինս դժվարացավ նշել, թե ինչ քայլեր կարող են լինել:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ընդունված հռչակագրին, Կիրո Մանոյանն ասաց. «Դա նոր չէ: ՆԱՏՕ-ի կողմից նման մոտեցում եղել է նաև նախկինում՝ Խորհրդային Միության մի շարք երկրների տարածքային ամբողջականության մասին, բայց նույն հայտարարության հաջորդ պարբերությունում ասվում է, որ կոչ են անում Հարավային Կովկասում և այլ տարածաշրջաններում հակամարտությունները կարգավորել այն սկզբունքներով, որ նախանշված են: Ավելի լավ կլիներ, եթե մյուս սկզբունքներն էլ նշվեին, բայց դրանք մյուս հակամարտությունների համար ճշտված չեն, դրա համար էլ չեն նշվել»:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում