Thursday, 02 07 2026
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան

Երրորդ հանդիպումը մինչև «աքլորականչ»՝ մինչև հանրահավաք

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի ՀՀԿ խորհրդի նիստի ելույթին, փաստորեն, պատասխանեցին իրենց հանդիպումով, որը տեղի է ունեցել ԲՀԿ-ի հարկի տակ: Սա ինքնին հետաքրքրական փաստ է, որ արդեն երրորդ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն է գնում Գագիկ Ծառուկյանի դուռը, և ոչ մի հանդիպում Տեր-Պետրոսյանի հարկի տակ չի անցել: Ըստ էության, սրանից զատ` հետաքրքիր որևէ բան հանդիպման ընթացքում երևի թե չի էլ եղել:

Համատեղ մամլո հաղորդագրության  մեջ, որ տարածել են ՀԱԿԿ-ն ու ԲՀԿ-ն, նշվում է, որ քննարկվել են քառյակի համագործակցության արդյունքները և համատեղ հանրահավաքի անելիքները, նաև որոշվել է, որ այցեր կլինեն մարզեր:

Ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը սրանով, ըստ էության, որոշել են մկաններ ցույց տալ մկանների վարժանք կատարած Սերժ Սարգսյանին: Սարգսյանը ՀՀԿ-ին էր հանել գրոհի, Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանն էլ, ըստ էության, հայտարարում են, որ ընդունում են մարտահրավերն ու պատրաստ են գրոհը դիմագրավելու, համենայնդեպս հայտարարում են, որ չեն նահանջելու համատեղ հանրահավաքից:

Սակայն խնդիրն այն է, որ այս անգամ հանրահավաքը կարծեք թե չունի թեմատիկ առանցք: Այսինքն` եթե ապրիլին հայտարարված հանրահավաքին կար նպատակը՝ կառավարության հրաժարականի պահանջ, ապա այս անգամ արդեն նպատակի լուրջ խնդիր կա, եթե իհարկե` որպես նպատակ չի ընտրվի հայտնի 12 կետերից մեկնումեկը կամ նման մի նոր կետ: Ի վերջո, Հայաստանում, օրինակի համար, բազում գյուղեր կան, որ ջուր չունեն, և այդ գյուղերի ջրամատակարարման հարցը կարող է դառնալ քառյակի համատեղ հանրահավաքի նպատակը կամ առանցքային թեման:

Խնդիրն այն է, որ այլ լուրջ նպատակ կարծեք թե չի նախանշվում: Քառյակը կառավարության հրաժարական, բնականաբար, չի պահանջի, քանի որ այստեղ Գագիկ Ծառուկյանի խնամին է՝ Հովիկ Աբրահամյանը, իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց էլ խուսափում է ԲՀԿ-ն: Իրավիճակը կարող էին փրկել սահմանադրական փոփոխությունները, սակայն սա թեմատիկ առանցք դարձնելու դեպքում էլ դուրս է մնում ՀՅԴ-ն, որը փոփոխություններին դեմ չի արտահայտվում և դեմ չէ խորհրդարանական կառավարման մոդելի անցնելուն, գոնե առայժմ:

Սրան զուգահեռ` «Ժառանգությունը» հայտարարել է, որ եթե չի դրվելու ամբողջական իշխանափոխության հարց, ապա ամեն ինչ դառնում է անիմաստ: Զուգահեռաբար` քառյակի հարաբերություններում չի կարող որևէ նշանակություն ունեցած չլինել և այն, որ Գագիկ Ծառուկյանի հեռուստատեսությունը ցուցադրում էր Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գովազդը: Սրան զուգահեռ` Տեր-Պետրոսյանը իր վերջին հարցազրույցում մտավախություն էր հայտնել սահմանադրական փոփոխությունների հարցում ԲՀԿ-ի մերժողական դիրքի հաստատակամության կապակցությամբ, այսինքն` ըստ էության, որոշակի անվստահություն հայտնել, որ ԲՀԿ-ն, ի վերջո, չի համագործակցի Սերժ Սարգսյանի հետ:

Այս ֆոնին Տեր-Պետրոսյան-Ծառուկյան հանդիպումը թվում է, թե ավելի շատ հարաբերությունների պարզաբանման համար կարող էր լինել, քան համատեղ պլանների հստակեցման: Թեև հարաբերությունների տեսանկյունից էլ երևի թե, ըստ էության, բավական խոսուն է այն փաստը, որ արդեն երրորդ անգամ հանդիպումը լինում է Ծառուկյանի հարկի տակ, այն Ծառուկյանի, որին, ի դեպ, 2008-ին ՀԱԿ-ը մեղադրում էր Մարտի 1-ին մասնակից օլիգարխներից մեկը լինելու համար, և առ այսօր կարծեք թե պաշտոնապես հրապարակավ չեն հրաժարվել այդ մեղադրանքից կամ չեն հերքել դա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում