Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 10-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ Ինքնասպանությունների կանխման միջազգային ասոցիացիայի աջակցությամբ, անցկացնում է Ինքնասպանության կանխման համաշխարհային օրը:
Ըստ վիճակագրության՝ աշխարհում միջինում բռնի մահվան դեպքերի կեսը կատարվում է ինքնասպանության միջոցով:
ԱՀԿ-ի տվյալներով՝ սուիցիդից մահվան ընդհանուր թիվը տարեկան մոտենում է մեկ միլիոնի: Միտումներն այնպիսին են, որ մինչև 2020 թվական, ամենայն հավանականությամբ, ինքնասպանությունների թիվը կաճի 1.5 անգամ:










































