Առևտրի հարցերով եվրահանձնակատար Կարել դե Գյուհթը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է սկսի նավթի ու գազի արտահանումը Եվրոպա՝ կապված Եվրոպայում աշխարհաքաղաքական իրավիճակի հետ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Արտահանումը կկատարվի ազատ առևտրի անդրատլանտյան գոտու ստեղծման շրջանակում:
Վաշինգտոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա կարևորել է ԱՄՆ-ի հետ էներգետիկ համաձայնագրի շուրջ նման դիրքորոշման ընդունումը:
Նշվում է, որ նավթի արտահանման ԱՄՆ-ի 40-ամյա արգելքի վերացումը կարող է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա:











































