Կիբերհանցագործները ֆիշինգային քարոզարշավ են թողարկել Apple ID էջերին հասանելիություն ստանալու համար, հաղորդում է BBC-ն:

Բանն այն է, որ հանցագործները օգտատիրոջը նամակ են ուղարկում, որտեղ ասվում է, որ վերջինս երգ է ձեռք բերել iTunes ծառայությունում, սակայն գնումն արվել է մի սարքավորումից, որը նախկինում չի օգտագործվել այդ կայքէջի կողմից: Ուստի օգտատիրոջից պահանջում են սեղմել հղումի վրա իր Apple ID-ն հաստատելու համար:
Մասնագետների խոսքերով` այդ էջին անցումը սպառնալիքի տակ է դնում անհատական տվյալները:











































