Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում բրազիլական «Կորինտիանս»-ից կրած 0:1 հաշվով պարտությունից հետո Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը չի թաքցրել հիասթափությունը.
«Գիտեինք, որ բարդ խաղ է սպասվում: Գիտեինք նաև, թե ինչպես է գործելու հակառակորդը և հիասթափություն ենք ապրում այս պարտությունից հետո: Մեր թիմն անցավ գրեթե ամբողջ ճանապարհը, բայց չկարողացավ հաղթել:
Այժմ պետք է հաղթենք Անգլիայի Պրեմիեր Լիգայի հանդիպումներում»,- հայտարարեց կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ «Չելսի» – «Կորինտիանս» հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Խոսե Պաոլո Գերերոն` 69-րդ րոպեին:








































