Bloomberg Markets պարբերականը հրապարակել է բիզնես-աշխարհում առավել ազեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակը: Ցուցակը, որում տեղ է գտել 50 անուն, բաժանվում է 5 դասակարգի՝ «Բանկիրներ», «Քաղաքական գործիչներ», «Ֆինանսական կառավարիչներ», «Ազդեցիկ բրոկերներ» և «Մտածողներ»:
Ամենաազդեցիկ կորպորատիվ բրոկերների շարքում տեղ են գտել ռուսաստանցի գործարար, USM Holdings-ի հիմնադիր Ալիշեր Ուսմանովը, Amazon.com-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Berkshire Hathaway-ի գլխավոր տնօրեն Ուորեն Բաֆեթը, Glencore Xstrata Plc-ի ղեկավար Այվան Գլազենբերգը, Samsung Electronics-ի նախագահ Լի Կուն Հին և Yahoo! Inc.-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը:
Ցուցակում տեղ են գտել նաև Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջենեթ Յելենը, Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին, Goldman Sachs –ի գործադիր տնօրեն Լլոյդ Բլանկֆեյնը, Apple–ի ղեկավար Թիմ Կուկը, վերլուծաբան Թիմոթի Էշը և այլք:










































