Վրաստանի նախագահի պաշտոնում 2013-ի հունվարից հետո Միխեիլ Սաակաշվիլիի մնալու ժամկետի երկարաձգումը «իշխանության յուրացում» է: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի Արդարադատության նախարար Տեյա Ցուլուկիանին: Այս մասին հայտնում է «Վզգլյադը»:
«Նա ընտրվել է 2008 թվականի հունվարին 5 տարի ժամկետով, իսկ հետո Սահմանադրությունը վերագրել իրեն՝ երկարացնելով ժամկետը մինչև 2013-ի հոկտեմբեր»,- հայտարարել է «Մաեստրո» հեռուստաընկերության ղեկավարը և ընդգծել, որ իրենք մինչ այդ ժամանակը կսպասեն, սակայն դա իշխանության յուրացում է:
«Անձամբ ինձ համար Սաակաշվիլին նախագահ է մինչև հունվար»,- ասել է նա:
Ցուլուկիանին նաև հայտարարել է, որ նախագահի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը իշխանության վերադառնալու քաղաքական ապագա չունի:
Վրաստանում ստորագրահավաք է անցկացվում՝ հունվարին Սաակաշվիլիի հեռանալու վերաբերյալ:




































