ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում իսկական ջրհեղեղ է՝ հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: Այդպիսի անձրևներ տեղի բնակիչները չեն տեսել 81 տարի: Աղետի հետևանքով ամենից շատ տուժել են ավտովարորդները: Որոշ ավտոմեքենաներ բառացիորեն լողում են: Փրկարարները տարհանել են ուղևորներին: Հեղեղվել են նաև դաշնային մայրուղիների որոշ հատվածներ: Ամբողջ նահանգում առանց լույսի է մնացել 5 000-ից ավելի մարդ:
Դանիայի արևմտյան շրջանները ևս իսկական արևադարձային անձրև է հեղեղել: 2 ժամում տեղացել է տեղումների մոտ 6 ամսվա նորման: Գետերը դուրս են եկել ափերից: Մի քանի կամուրջներ քանդվել են, 4 ավտոմայրուղի փակվել է: Փոքր քաղաքների բնակիչները փորձում են մեծ քանակությամբ ջրից խուսափել ավազով լի պարկերով, բայց շատ դեպքերում դա անօգուտ է: Տուժածներին օգնելու համար ներդրվել են լրացուցիչ փրկարարական ուժեր:








































