Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն վերլուծել է Մակեդոնիայի ընտրանու դեմ հանդիպումը: Հիշեցնենք` իսպսնացիները 5:1հաշվով հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ:
«Ամենակարևորն այն է, որ մենք սկսեցինք հաղթանակով և երեք միավոր վաստակեցինք: Մեր թիմը լավ խաղաց, սակայն կցանկանայի, որ Իսպանիայի ընտրանին ավելի կայուն խաղ ցուցադրի:
Ինչ վերաբերում է մրցակցին, ապա մակեդոնացիները թույլ էին գործում պաշտպանության գծում: Հանդիպման ընթացքը ցույց տվեց, որ Մակեդոնիայի ընտրանին շեշտադրում էր կատարում հարձակման վրա: Արդյունքում մենք ավելի շատ գոլային պահեր ստեղծելու հնարավորություն ունեցանք»,- Marca-ն մեջբերում է դել Բոսկեի խոսքերը:







































