«Հայկական Ժամանակ»-ը գրում է, որ Ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հայտնվել է սեքս-սկանդալի կենտրոնում:
Ինչպես թերթն է նշում, համացանցում տարածվել է նրան վերագրվող ֆեյսբուքյան մի նամակագրություն բուհի աշխատակցուհիներից մեկի հետ՝ գռեհիկ բառապաշարով, ինտիմ զրույցներով:
Այդ երկխոսության ընթացքում ակնարկ կա նաև մեկ այլ աշխատակցուհու հետ ռեկտորի ունեցած սիրային կապի մասին:
«Իսկ ննջարանային մանրամասնություններից բացի՝ զրույցում տեղ են գտել գռեհիկ արտահայտություններ՝ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հասցեին»,- գրում է թերթը:
Ի դեպ, Թոքմաջյանը նաև Երևանի ավագանու անդամ է:
Սակայն ռեկտոր Թոքմաջյանը հայտարարել է, որ ինքը տարածված նամակագրության հետ կապ չունի:





































