Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին, Անդրես Ինյեստան և Տոմաս Վերմալենը, ովքեր շարունակում են ապաքինվել վնասվածքից, մարզվել են ընդհանուր խմբում:
Նշված երեք ֆուտբոլիստները մոտ են շարք վերադառնալուն:
Սակայն դեռ հայտնի չէ, կարո՞ղ են արդյոք նրանք մասնակցել Լա Լիգայի 3-րդ տուրի «Ատլետիկ»-ի դեմ խաղում:









































