Սեպտեմբերի 8-ի առավոտյան, ժամը 8-անց 30-ի սահմաններում Դիլիջանի բժշկական կենտրոն է տեղափոխվել ժամկետային զինծառայող, 22-ամյա Սամվել Հարությունյանը: Հիվանդանոց տեղափոխելու ժամանակ հրազենային վնասվածքից նա արդեն մահացած է եղել:
Aravot.am-ը Դիլիջանի բժշկական կենտրոնից տեղեկացել է, որ նրա մարմինը տեղափոխվել է Երեւան, քանի որ զինվորականների դիահերձումը Երեւանում է կատարվում: Լոռու կայազորի զինվորական դատախազ Արթուր Զաքարյանին հարցրինք՝ այս դեպքի կապակցությամբ քրեական գործը ո՞ր հոդվածով է հարուցվել: Նա հայտնեց, որ նախաքննություն է կատարվում, առայժմ պաշտոնապես ոչինչ չի կարող հայտնել, դեպքի մասին պաշտոնական հաղորդում կլինի վաղը:
Մանրամասները՝ aravot.am-ում









































