Անդրկովկասը Ռուսաստանին կապող վրացական ռազմական ճանապարհը, որը փակ էր հյուսիս-օսեթական հատվածում` եղանակային պայմանների վատացման պատճառով, այժմ բաց է երթևեկության համար՝ հաղորդում է ՌԴ ԱԻՆ մամլո ծառայությունը:
«Կապված եղանակային պայմանների լավացման հետ` արտակարգ իրավիճակների հանձնաժողովի որոշմամբ ճանապարհը կբացվի Մոսկվայի ժամանակով ժ. 08:30-ից»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում էր՝ Վերին Լարսի անցակետը փակվել էր շաբաթ ժ. 09:30-ից, վրացական կողմի խնդրանքով՝ կապված եղանակային պայմանների վատացման և Վրաստանի տարածքում առատ ձյան տեղումների հետ:
Смотрите оригинал материала наhttp://interfax.ru/society/news.asp?id=281175








































