Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը գործ է հարուցել և հետախուզում հայտարարել ոմն Կարիմովայի նկատմամբ, որը կարող է լինել երկրի նախագահի դուստրը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:

«Հանցախմբի առանձին անդամների նկատմամբ, ովքեր հետախուզման մեջ են գտնվում, դեռևս չի հաջողվել հավաքել վկայությունների բոլոր անհրաժեշտ նյութերը, և քրեական գործի մասերն առանձին շրջանառության մեջ են դրվել: Մասնավորապես խոսքը Կարիմովա Գ.-ի մասին է»,- ասվում է հաղորդագրությունում:









































