Ֆրանսիայի ներկայիս չեմպիոն ՊՍԺ-ն գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի գնել «Ռոմա»-ի հոլանդացի կիսապաշտան Քևին Ստրոտմանին, ում ծառայություններով լրջորեն հետաքրքված է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։
Բացի գումարից, ֆրանսիական ակումբը գործարքի մեջ կարող է ներառել երիտասարդ կիսապաշտպան Ադրիան Ռաբյոյին, ում ծառայություններով հետաքրքված է «Ռոմա»-ն։
Հիշեցնենք, որ 24-ամյա Ստրոտմանը վերջերս է սկսել մարզումները։ Նա ապաքինվում էր ծնկի ծանր վնասվածքից։+







































