Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Պատրիս Էվրան թիմի հարձակվող Ռոբին վան Պերսիին համեմատել է «Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյի հետ:
«Թվում է, թե Վան Պերսին մեզ հետ է արդեն երկար ժամանակ: Նա ինձ շատ է հիշեցնում Վան Նիստելռոյին: Ուրախ եմ, որ պայմանագիր ստորագրեցինք նրա հետ: Հուսով եմ՝ նրա բարելավումը միայն կշարունակվի, ու նա կդառնա լավագույններից մեկը պատմության մեջ»,- ասել է Պատրիս Էվրան:







































