Գերմանիայի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը շարքից դուրս է մնացել 4 շաբաթով: Այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
25-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Շոտլանդիայի հավաքականի դեմ երեկ կայացած ընկերական խաղում (2:1):
Ընթացիկ մրցաշրջանում Ռոյսը «Բորուսիա»-ի կազմում մասնակցել է 2 հանդիպման՝ խփելով 1 գոլ ու կատարելով 1 գոլային փոխանցում:






































