Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Լինարեսում անցկացվող Իսպանիայի թիմային առաջնության հերթական տուրերում ոչ-ոքի է խաղացել Վասիլի Իվանչուկի հետ և պարտվել Ալեքսանդր Ռախմանովին:
Սարգսյանի գլխավորած «Մաջիք էքստրեմադուրա»-ն հաղթել է «Մերիդա»-ին (4:2) և «Բարսելոն»-ին (3,5:2,5):
Այժմ «Մաջիք էքստրեմադուրա»-ն 7 միավորով գլխավորում է աղյուսակը:
Մրցաշարն ավարտվելու է սեպտեմբերի 10-ին: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:


































