«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Տեղեկությունների համաձայն` «կարմիր սատանաներ»-ը մտադիր են դիմել «արքայական ակումբ»-ին` Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման առաջարկով:
Հարկ է նշել, որ Ռոնալդուն երբեք չի բացառել անգլիական գրանդ վերադառնալու հնարավորությունը: Նա միշտ նշել է, որ շատ շնորհակալ է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և նրա նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին:









































