Ինչպես գիտեք, Զինեդին Զիդանը գլխավորում է «Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ն, որը հանդես է գալիս Իսպանիայի Սեգունդայում:
Կիրակի օրը ֆրանսիացու թիմը 1:0 հաշվով զիջել է «Ֆուենլաբրադա»-ին, իսկ մինչ այդ պարտվել էր «Ատլետիկո Բ»-ին՝ 2:1, և «Խետաֆե»-ին՝ կրկին 2:1 հաշվով:
Այսպիսով՝ մեկնարկային 3 խաղերում նույնքան պարտությունից հետո ֆրանսիացի մասնագետի թիմը վերջին՝ 20-րդ տեղում է:











































