Oգոստոսի 28-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանը անկողնում պառկել չի կարողանում, շտապում է ծառայության։
«Երբ թողնեն՝ մեկ է, գնալու եմ, մեր գործը ծառայելն է, ուրիշ ինչ բան պետք է անենք, մեր հողն ու ջուրը պետք է պահենք»,-ժպիտով նշեց նա:
Եղածը եղած է, իսկ եղածի համար չեն ափսոսում. «Ես չեմ ափսոսում, որ եղել է, գիտեմ՝ ինչի համար է եղել, մեր հող ու ջրի համար է եղել, իմ հայրենիքի համար է եղել, ու էլի հաստատ ծառայելու եմ ցանկացած գործի համար, մեզ մոտ սաղ զինվորին նվիրված ենք, մեր ծառայությունն էլ նվիրված ենք անում: Մենք իրենց լավ բաներ ենք սովորեցնում, իրենք ինչ տեսնեն էն են անում, մենք սովորեցնում ենք՝ ինչպես ծառայեն … ապրեն, շատ ապրեն, եթե էսպես շարունակվի, մեկ է, մեզ կրող չկա»,- վստահ ասաց Անդրանիկ Բաբայանը:
Նրա խոսքով՝ թեև թշնամին շատ ունի զենք, բայց այն կիրառել չգիտի, նրանք իրոք շատ թույլ են. «Գուցե մե՞նք ենք շատ ուժեղ, թե՞ իրենք են շատ թույլ են, որովհետև վախից սաղ գիշեր չեն լռում»,- ասաց նա՝ հավելելով, որ, ի տարբերություն նրանց, մենք խղճով ազգ ենք, իրենց նման դաժան չենք վարվում, բայց երբ հասնում է ոսկորին, մենք էլ մերն ենք անում և անելու ենք:
Ավելին՝ տեսանյութում:









































