Լեհական հողում ստեղծված մարսյան պայմաններում անցած հագստյան օրերին անցկացվել է մարսագնացների եվրոպական մրցույթ՝ հայտնում է Live Science-ը: Ողջ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մասնակիցները պետք է ներկայացնեին մեքենաների նմուշներ, որոնք այնուհետև անցել են 5 փորձություն:
Մրցույթի նպատակն է եղել ողջ աշխարհի ուսանողներին հնարավորություն տալ՝ ստանալու մարդու մասնակցությամբ դեպի Մարս արշավի համար տիեզերական տեխնոլոգիաների մշակման անձնական փորձ:
Կարմիր մոլորակի վրա դեռևս գոյություն ունեն միայն ավտոնոմ ռոբոտներ, որոնք ջրի և օրգանական կյանքի հետքեր են փնտրում: Մարսի վրա առաջին մարդկանց անհրաժեշտ կլինեն այլ ռոբոտներ, որոնք նման կլինեն ծառայողական շներին՝ հայտարարել է մրցույթի կազմակերպիչ Լուկաս Վիլչինսկին, որը Լեհաստանի մարսյան միության նախագահն է:
Յուրաքանչյուր մարսագնացի պատրաստման առավելագույն ծախսերը չպետք է գերազանցեին 15 հազար դոլարը, և բոլորը թիմերը պետք է ինքնուրույն ֆինանսավորում գտնեին: Այս տարի մրցույթին մասնակցել է 24 թիմ:
Մրցույթն ավարտվել է սեպտեմբերի 7-ին: Հաղթող է ճանաչվել Վրոցլավի տեխնոլոգիական համալսարանի թիմի ներկայացրած Scorpio մարսագնացը:












































