ԱՄՆ վարչակազմին կից հեռարձակման կառավարման խորհուրդը որոշել է ստուգել ռուսական Свобода ռադիոալիքի աշխատանքները։ Ալիքին քննադատել է «Ֆրիդըմ հաուսը», հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով BBC-ին։
Հեռարձակման կառավարման խորհուրդը մտահոգություն է հայտնել նաև այն կապակցությամբ, որ ռադիոալիքի կայքի հաճախումները երկու ամսվա ընթացքում կրճատվել են 50%-ով։ BBC-ի հաղորդմամբ` ստուգման աշխատանքները կտևեն կես տարի։