Լեռնային Ղարաբաղը Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցում խոչընդոտ լինել չի կարող: Այսօր ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ավստրիայի Հանրապետության արտգործնախարար Սեբաստիան Կուրցի համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար էդուարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացին:
Նալբանդյանը նշեց, որ բանակցություններն այդ միութան հետ ընթանում են բնական հունով: «Շատ շուտով կոնկրետ արդյունքներ կլինեն: Մենք չենք ասել, որ միանում ենք ԼՂ-ի հետ միասին, ԼՂ-ի վերաբերյալ ամենաբարձր մակարդակով հայտարարություններ են եղել: ԼՂ-ն խոչընդոտ չի կարող լինել»,- ասաց նախարարը:









































