ԱՄՆ-ում հետախուզության նպատակով ստեղծվել են ռադիոկառավարվող թիթեռներ, որոնք պետք է հետևեն թշնամու դիրքերին, կատարեն շրջակա միջավայրի մոնիթորինգ ու մասնակցեն որոնողափրկարարական գործողություններին: Թրթուրից թիթեռի վերածվելու փուլում ամերիկացի գիտնականները նրանց մեջ կներդնեն էլեկտրոդներ՝ գրում է Journal of Visualized Experiments-ը:
Հաջողվել է ընդլայնել էլեկտրոնային ազդանշանները, որոնք թիթեռի գլխուղեղը ուղարկում է մկաններին հավասար թռիչքի համար: Այսպես են գիտնականները ծրագրում «սովորեցնել» թիթեռներին, որոնք կսկսեն թռչել մարդկանց հրահանգով: