armtimes.com-իփոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Արեշի շուկան փակվել է, մի քանի ընտանիք մնացել է առանց ապրուստի միջոցի: Այս մասին «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են նախկինում շուկայի տարածքում հագուստի առևտրով զբաղվող վաճառականները: Մեր թղթակիցը այցելել է շուկայի տարածք և արձանագրել, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը քանդել է Արեշի շուկան, որը նախորդ տարեվերջին գնել էր Հովսեփ Սմբատյանից:
«ՀԺ»-ն ավելի վաղ գրել է, որ շուկայի տարածքում վարձակալությամբ հագուստի առևտրով զբաղվողներին մինչև փետրվարի 1-ը տարածքն ազատելու ժամանակ էր տրվել: Առևտրականները մեր թղթակցին պատմել են, որ իրենց հանել են մարտի 17-ին, և իրենք 2 ամիս պարապուրդի մեջ են եղել, մինչև վարձակալությամբ տրվող նոր տարածք գտնելը: 22-23 ձեռներեցներից մի մասը տարածք է վարձակալել առևտրի այլ կետերում, մեծ մասը՝ Արեշի նախկին կինոյի շենքում գործող տոնավաճառում: Նրանցից 5-6-ն ընդհանրապես թողել են առևտուրը, քանի որ պարապուրդի ընթացքում եկամուտ չունենալու պատճառով առօրյա ծախսերի համար սպառել են իրենց մոտ եղած գումարը: 5 առևտրական էլ հագուստի վաճառքի փոխարեն հիմա բանջարեղենի առևտրով է զբաղվում, քանի որ հագուստ ներկրելու հնարավորություն չունի: Առևտրականները մեր թղթակցին պատմել են, որ մեծ՝ մինչև 1,5 միլիոն դրամի չափով տոկոսով պարտքի տակ են ընկել:
Մանրամասները՝ armtimes.com-ում









































