«Ռոմա»-ի պաշտպան Մայկոնը հեռացվել է Բրազիլիայի հավաքականի կազմից: Մարզչական շտաբի այս որոշման պատճառները չեն հրապարկվում:
Ուրբաթ Մայկոնն 90 րոպե խաղադաշտում է անցկացրել Կոլումբիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը: Ակնկալվում էր, որ նա կմասնակցի նաև Էկվադորի հավաքականի դեմ խաղին:
Բրազիլիայի ազգային թիմի կազմում Մայկոնին կփոխարինի «Մոնակո»-ի ֆուտբոլիստ Ֆաբինյոն:







































