Ուելսի արքայազն Չարլզին կասկածում են հարկերը չվճարելու մեջ: Ինչպես հաղորդում է բրիտանական The Guardian թերթը, Քորնուելի դքսությունից արքայազնը ստանում է տարեկան 18 միլիոն ֆունտ եկամուտ, սակայն որևէ հարկային վճարում չի կատարում:
Պարբերականի տվյալներով` այժմ առանձնատան գործերով զբաղվելու է հարկային հանցագործություններ հետաքննող գերատեսչությունը:
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր պատգամավորները դեռևս 2005թ. կոչ էին արել աուդիտի ենթարկել Ուելսի արքայազնի և Մեծ Բրիտանիայի թագուհի Էղիսաբեթ Երկրորդի կոմսի դքսություններից` Քորնուելից և Լանկասթերից ստացված եկամուտները: Այդ ժամանակ պատգամավորները հայտարարել էին, որ վերջին վեց դարում այդ եկամուտները չեն ստուգվել:








































