Քուվեյթի մայրաքաղաքում հավաքված ցուցարարները պահանջել են արձակել Ազգային ժողովը, որն ընտրվել էր դեկտեմբերի 1-ին, ինչպեսև հետաձգել ընտրությունների օրենքը: Հիմա նոր կառավարությունը օրենք է հրապարակել, որը թույլ է տալիս մահապատիժը սրբապղծության համար:
Կան այնպիսի երկրներ, ինչպիսին են, օրինակ, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան, որտեղ մահապատժի մասին օրենքն արդեն գործում է: Հիմա այդ ցուցակում նաև Քուվեյթն է:
Համաձայն այդ օրենքի՝ սրբապղծություն համարվող արարք գործած մարդուն կարող են բանտ նստեցնել հինգ տարով և հսկայական տուգանք վճարել, բայց եթե դա մեկ անգամ էլ տեղի ունենա, ապա մահապատժից խուսափել չի լինի:
Քուվեյթում, ինչպես Եգիպտոսում, տարածվում է իսլամիստների ազդեցությունը, որտեղ «Արաբական գարնան» հեղափոխությունից հետո նոր իշխանությունը խստացնում է սրբապղծության համար պատիժները:








































