Չինական Չունցին քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է «աշխարհի վերջի մասին» լուրերի չորս տարածողների:
Ըստ իրավապահների՝ կասկածյալները հայտարարել են դեկտեմբերի 22-ին գլոբալ աղետի մոտենալու մասին՝ հիմնվելով մայաների օրացույցի վրա:
Այս տեղեկությունը լայնորեն տարածվել է չինական սոցիալական ցանցերում:
Ինչպես հաղորդում են չինական լրատվամիջոցները՝ իշխանությունները արշավ են սկսել ընդդեմ աշխարհի վերջի մասին գաղափարախոսների, որոնց նաև մեղադրում են կոմունիստական կուսակցությանը վնաս հասցնելու մտադրության համար:







































