Չինաստանի Նինսյա-Հեյ ինքնավար շրջանում քիմիական ձեռնարկություններից մեկում ամոնիակի արտահոսքի հետևանքով թունավորվել է առնվազն 33 մարդ՝ հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ Ինչուան քաղաքի Mei Feng Friends Chemical ձեռնարկությունում:
Հաղրոդվում է, որ թունավորված աշխատակիցներից 4-ի վիճակը ծանր է:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու շտապօգնության բրիգադները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն ու վերացրել արտահոսքը:










































