Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 14.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ 9-րդ զանգվածի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Լ. Թ.-ի (ծնվ. 1947թ.) դին:











































