Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան խուսափել է լուրջ վնասվածքից:
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է հավաքականում Կոստայի խաղընկեր Դավիդ Սիլվան.
«Ես խոսել եմ Դիեգոյի հետ: Նա ուրախ էր ու ասաց, որ ոչ մի լուրջ բան չի հայտնաբերվել»-, ասել է Սիլվան:
Նշենք, որ «Չելսի»-ի հարձակվողի փոխարեն Իսպանիայի հավաքական է հրավիրվել «Բարսելոնա»-ի երիտասարդ ֆուտբոլիստ Մունիրը:







































