Այսօր`սեպտեմբերի 7-ին, «ԵՎՐՈ-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցում է Դանիայի ընտրանու հետ:
Հանդիպումից արդեն անցել է 25 րոպե: Խաղն ընթանում է Դանիայի հավաքականի առավելությամբ: Նրանք մի քանի լավ հնարավորություն ունեին դարպասը գրավելու, սակայն Ռոման Բերևզովսկին և Հայաստանի ընտրանու պաշտպանները դեռևս վստահ են գործում:








































