Չեխիան Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին որպես անհատույց ռազմական օգնություն ավելի քան երկու միլիոն դոլարի զինամթերք կմատակարարի: Այդ մասին կիրակի հայտարարել է չեխական դիվանագիտության ղեկավար Լյուբոմիր Զաորալիկը պետական հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ։
Նախարարի խոսքով՝ մատակարարումը կիրականացվի ի պատասխան Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի՝ միջազգային հանրությանն ուղղված՝ «Իսլամական պետության» ջիհադականների դեմ իրենց պայքարում ռազմական օգնություն ցույց տալու մասին խնդրանքի։
Առաջին մատակարարումը բաղկացած է զինամթերքից, որի մեջ ներառված են «Կալաշնիկով« ինքնաձիգի 10 մլն փամփուշտ, ականանետի 8 մլն արկ, զրահամեքենայի 5 հազար արկ և 5 հազար ձեռքի նռնակ։








































