Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պահպանություն:








































