ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հերթական անգամ քննադատել է ՖԻՖԱ-ի գործող նախագահ Յոզեֆ Բլատերին, ով գլխավորում է կազմակրեպությունը 1998 թվականից:
Օգոստոսի վերջին Պլատինին հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությանը: Բլատերը, սակայն, հավակնում է 5-րդ անգամ զբաղեցնել նշված պաշտոնը:
«Բլատերը չպետք է վերընտրվի իր պաշտոնում: ՖԻՖԱ-ն ահավոր հեղինակություն ունի: Նման իրավիճակում տուժողի դերում միայն ֆուտբոլն է: Հիանալի գիտեմ իմ ընկեր Զեպ Բլատերին և չեմ զարմանա, եթե նա մասնակցի ոչ միայն 2015 թվականի, այլ նաև 2019 թվականի ընտրություններին: Նրա համար ամեն ինչ հնարավոր է:
Ես երբեք չեմ վախեցել Բլատերից: ՖԻՖԱ-ի վերաբերյալ դեռ որոշում չեմ կայացրել, բայց պատրաստ եմ շարունակել գլխավորել ՈՒԵՖԱ-ն»,- Bild-ը մեջբերում է Պլատինիի խոսքերը:






































