Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Երևանում է ֆրանսահայ հայտնի դաշնակահար, ջազմեն Անդրե Մանուկյանը (տեսանյութ)

Ֆրանսահայ հայտնի դաշնակահար, գործիքավորող, ջազմեն Անդրե Մանուկյանը Երևանում է: Սա երաժիշտի երկրորդ այցն է Հայաստան: Հայրենիք առաջին անգամ այցելել է 2009թ. մարտին՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի օրերին կազմակերպվելիք միջոցառումներին: Այս անգամ նա Երևանում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ և «ՄԵՑՑՈ Փրոդաքշըն»-ի հրավերով: Վաղը` ժ. 19:00-ին, երաժիշտը իր կվարտետի հետ հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ինչպես կատակով ասաց ջազմենը, «խմբի կեսը հայ է»՝ ինքն ու սաքսոֆոնահարը:

Լրագրողների հետ հանդիպմանը նա պատմեց, որ շատ տպավորված է եղել՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեսնելով իր պոստերը: Նա խոստովանեց, որ մի անգամ՝ մոտ 6 տարի առաջ, իրեն խնդրել են նվագել հայկական երաժշտություն, ու ինքը հիշողությամբ նվագել է իր տատի՝ իրեն սովորեցրած երգերից մեկը՝ «Հինգալան»: Հայկական երաժշտության հետ ծանոթանալը, նրա խոսքով, իր համար կարծես «գանձ գտնել» լիներ: «Այդ երաժշտությունը իմ նվագելու եղանակը հարստացրեց, նոր բանալի տվեց, ու ես համադրեցի ժողովրդականը ջազայինի հետ»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ հայ ջազմեն Տիգրան Համասյանի, «Կատուներ» խմբի հիմնադիր Վահագն Հայրապետյանի հետ հանդիպումներն իրեն թույլ տվեցին մտածել, որ Հայաստանում անկախության տարիներից արդեն սկսել է ձևավորվել «ջազային առողջ երաժշտություն, որը 21-րդ դարում ձուլվում է արևելյանին»: Նա ուրախությամբ ասաց, որ «հպարտ է, որ ինչ-որ ձևով հայ երգի դեսպանն է Ֆրանսիայում»:

Ինչ վերաբերում է հայ երաժիշտների հետ համագործակցությանը, ապա նա որոշել է խորացնել այն՝ միտք ունենալով Ֆրանսիայում իր բնակավայրում կազմակերպված փառատոնին հրավիրել հայ ջազային երաժիշտների: «Հավատում եմ, որ երաժշտությունը ճամփորդում է, ծնվում է մի տեղում ու գնում ճամփորդության: Ուզում եմ, որ այդ ճամփորդությունը շարունակվի ու օգտագործեմ հայ երգիչ-երգչուհիների ձայնը հաջորդ ձայնասկավառակիս համար»,- անկեղծացավ երաժիշտը:

Նրա խոսքով՝ հայկական մեղեդիների կատարումները իր երաժշտությունը «գեղեցիկ» են դարձնում: «Իմ մոտեցումը երաժշտությունը գեղեցկացնելն է: Երբ նվագում եմ, մարդիկ զարմանում են այդ երաժշտության գեղեցկությունից»,- խոսքն ամփոփեց վերջինս:

Անդրե Մանուկյանի ծնողները Ֆրանսիա են գաղթել Արևմտյան Հայաստանից, ծնվել է Լիոնում 1957թ. ապրիլի 9-ին, դաշնամուր սկսել է նվագել 7 տարեկանից, ավարտել է Բերկլիի երաժշտության քոլեջը: Ֆրանսիայում հիմնել է Horn Stuff ջազ բենդը: Բազմաթիվ հիթերի հեղինակ է, որպես պրոդյուսեր համագործակցել է Շառլ Ազնավուրի ու Ժիլբեր Բեկոյի հետ, աշխատել է նաև հայտնի ակորդեոնահար Ռիշար Գալյանոյի, Միշել Պետրուչիանիի ու այլոց հետ: Թողարկել է 3 ձայնասկավառակ՝ «Հինգալա» (2008), So In Love (2010), «Մելանխոլիա» (2011):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում