Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման պատրաստվում է Սերբիայի ընտրանու դեմ ընկերական հադիպմանը:
«Իսպանիայի հավաքականի նկատմամբ հաղթանակը վստահություն է ներշնչում մեզ: Մենք ապացուցեցինք, որ լավ, մարտունակ թիմ ենք: Պետք է շարունակել հաղթանակների շղթան:
Սերբերի դեմ հեշտ չի լինի խաղալ: Մանավանդ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ խաղն արտագնա է: Այնուամենայնիվ, մենք կարող ենք դիմակայել այդ մրցակցին: Կարծում եմ` հետաքրքիր մրցակցություն է սպասվում»,- L’Equipe-ը մեջբերում է Բենզեմայի խոսքերը:












































