Tuesday, 30 06 2026
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս

Գործադուլային պայքարի դեպքում իշխանությունը տեղի կտա. «Դ!եմ եմ»

Հինգշաբթի կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է 74 թվականից հետո ծնված դասախոսների խնդրին, ովքեր այս օրերին հեռանում են բուհից կամ այլևս չեն երկարացնում աշխատանքային պայմանագիրը՝ կապված Կուտակային կենսաթոշակային նոր օրենքի հետ: Նա ֆինանսների նախարարին հանձնարարել է ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել, համապատասխան իրավական ակտ ընդունելու և հարկային մարմնի տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնելու նաև այն անձի կողմից, ով համատեղությամբ աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրավական ակտը միանշանակ պայմանավորված է թե՛ համախմբման մտավախությամբ և թե՛ դասախոսների պայքարի արդյունավետությամբ: Նրա խոսքով՝ սա հենց կոչվում է խաղաղ պայքարի ձև, ինչը նշանակում է չհամագործակցել իշխանությունների հետ: Այսինքն՝ իշխանությունների կողմից եղավ արձագանք, և փորձում են ինչ-որ լուծում գտնել:

Նա վստահ է, որ իրավական ակտով շատ բան չի փոխվում, բայց եթե նույն կերպ մնացած բոլոր պետական աշխատողները ոտքի կանգնեն և որոշեն, որ մի քանի օր իրենք չեն գնալու գործի կամ բոլոր այն մարդիկ, ովքեր համատեղ աշխատում են պետական հիմնարկներում, ասեն վե՛րջ, մենք դուրս ենք գալիս կամ հարցը բարձրացվի արհմիություններով, որ մենք սկսում ենք գործադուլային պայքար, չի կարող արդյունք չտալ: Իշխանությունն այդ դեպքում միանգամից տեղի կտա: Նրա կարծիքով՝ ամեն ինչ կախված է քաղաքացուց, եթե նա ճիշտ է ձևակերպում խնդիրը և ճիշտ մեխանիզմներ կիրառում, հաջողություն է գրանցվում:

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք «Դեմ եմ»-ը կշարունակի պայքարը, պատասխանեց, որ ամեն ինչ կախված է մարդկանց տրամադրվածությունից, այսինքն՝ ամենակարևոր հարցն այն է, թե մարդիկ ինչպես ոտքի կկանգնեն, ամենակարևորը պայքարի արդյունավետությունն է:

«Եթե մի քանի հարյուր հոգի շարունակի բոլորի համար պայքարել, միանշանակ սա դատապարտված պայքար է, եթե անընդհատ շարունակենք պայքարը, և մասնակցողները ավելի ու ավելի շատանան, դա կբերի հաջողության: Այս պահին փորձում ենք հասկանալ՝ որ քայլն է ավելի արդյունավետ, որպեսզի մասնակցողների քանակը մեծ լինի, իսկ եթե պայքարողները քիչ են, կարծում եմ՝ չարժե այդ ձևով շարունակելը»,- ասաց ակտիվիստը՝ հավելելով, որ իրենցից ոչ մեկը տուն չի գնացել, ուղղակի մտածում են պայքարի արդյունավետության մասին՝ ինչ անել, որ արդյունավետ լինի, որ մարդիկ չասեն՝ հա լավ գործ եք անում, մենք գնացինք տուն, ձեզ հաջողություն: Այլապես պայքարը նման ձևով շարունակելն անիմաստ է:

«Ամեն ինչ էլ պատկերացնում եմ, ի վերջո՝ պատկերացնում եմ, որ Հայաստանը կարող է դառնալ ոչ միայն այս օրենքից ձերբազատված երկիր, այլ ընդհանրապես մնացած բոլոր հակասահմանադրական օրենքներից, եթե մարդիկ համախմբված ոտքի կանգնեն իրենց իրավունքի համար և շարունակեն համառ պայքար իրենց նպատակի համար, ուղղակի հիմա Հայաստանում մարդկանց համար պայքար հասկացողությունն արդեն ակտուալ չէ, ասում են՝ ինչ պետություն, ինչ օրենք, գնացեք տուն, ուրիշ զբաղմունք չունե՞ք… դա է հիմա կարգավիճակը, այդ մտածողությունը պետք է փոխվի, հենց փոխվի, իշխանությունը ինքնաբերաբար կփոխվի, մարդկանց մտածողությունը պետք է փոխվի»,- ավելացրեց նա:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով իրավական ակտին, նշեց, որ վարչապետը և պետությունը նման օրենքի հետևանքով ունենալու են լուրջ խնդիր, բուհերում առանց այդ էլ քիչ ունենք որակյալ մասնագետներ, դրանց մի մասն էլ եթե հիմա դուրս գա, կկանգնեն փաստի առաջ: «Պետական աշխատողներ կան, որոնք ժամանակին դուրս չեկան պայքարի, և ամբողջ կուժն ու կուլան ջարդվեց իրենց գլխին»,- ասաց նա:

Այսինքն, ըստ նրա, որևէ լուծում իրենք պետք է գտնեին, բայց լավ կլիներ, որ այդ լուծումը իրենք գտնեին ամբողջ օրենքի վերանայման տեսքով:

«Կա շատ լուրջ խնդիր, մենք ունենալու ենք ուսանողներ, որոնք չեն ունենալու դասախոսներ, իսկ ուսումնական տարին արդեն սկսվել է, և այդ մարդիկ աշխատանքից հեռացել են վերջին երկու ամսվա ընթացքում, իսկ երկու ամսում մեծ թվով դասախոսներ նորից գտնելը շատ լուրջ խնդիր է լինելու: Դասախոսներն այս ամբողջ ընթացքում եղել են մեր կողքին՝ դեռևս ստորագրահավաքից սկսած: Առաջին փուլում, երբ պետք է բուհում դիմումներ գրվեին, կրկին գրվել են: Այնպես որ՝ մեր շարժման մեջ միշտ շատ մեծ թվով դասախոսներ են ընդգրկված եղել»,- ասաց Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ եթե ուսանողը գնում է դասի, իսկ դասախոս չկա, սա խայտառակություն է ամբողջ երկրի, կրթական համակարգի համար:

«Ուրախ եմ, որ այս հարցում խոհեմություն ունեցան ինչ-որ չափով լուծումներ առաջարկելու, բայց կցկտուր լուծումները արդյունք չեն տալու, քանի որ խնդիրը կա և հիմնովին լուծում է պահանջում»,- ասաց նա՝ նշելով, որ այս ընթացքում փորձել են պետական աշխատողների հետ կապ հաստատել, սակայն արձագանքներ չկան, մարդիկ արդեն համակերպվել են այն վիճակի հետ, որ իրենց կրկին փորձեցին ստրկացնել, հերթական անգամ իրենց ձայնը լսելի չեղավ:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում