Մոտ ժամանակներս Լեհաստանի ներքին գործերի եւ վարչակազմի նախարարության պատվիրակությունը կժամանի Հայաստան` տեղում ծանոթանալու Հայաստանի ոստիկանության համակարգում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին: Վարշավայում այսպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Լեհաստանի ներքին գործերի եւ վարչակազմի նախարար Ադամ Ռապացկու հանդիպման ժամանակ:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` լեհական կողմը կաջակցի ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Տեղի կունենան պաշտպանության ռազմավարական ոլորտի բարեփոխումներով զբաղվող հայկական եւ լեհական պաշտոնատար անձանց եւ փորձագիտական խմբերի փոխայցելություններ: Հայ-լեհական մյուս կոնկրետ պայմանավորվածությունը վերաբերում է երկու երկրների միջեւ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացմանը:








































