«Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտին չի պատրաստվում ավարտել մարզական կարիերան, քանի դեռ չի բացվել թիմի նոր մարզադաշտը: Այս մասին տեղեկացնում է Corriere della Sera-ն:
Այսպիսով` Տոտին խաղալու է մինչև 2017թ., երբ նախատեսվում է շահագործման հանձնել նոր մարզադաշտը:
2017թ. հարձակվողը կլինի 42 տարեկան: «Գայլեր»-ի երկրպագուները կողմ են հարձակվողի նախաձեռնությանը:







































